Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«1992-ին անհետ ամուսինն է կորել, այժմ էլ՝ որդին, 2-ն էլ 42 տարեկանում»

«1992-ին անհետ ամուսինն է կորել, այժմ էլ՝ որդին, 2-ն էլ 42 տարեկանում»
16.12.2020 | 16:21

«Հոկտեմբերի 27-ից որդուս ձայնը չեմ լսել։ Բոլոր դռները թակում եմ, բայց որդիս չկա։ Նիկոլին էլ եմ նամակ գրել, բայց՝ անարդյունք։ Խնդրում եմ, որ ոտքի կանգնեն պատկան մարմիններն ու օգնեն իմ բալին գտնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմում է անհետ կորած Գարիկ Գրիգորյանի մայրը՝ Կարինե Գրիգորյանը:


Տիկինը փոխանցում է, որ որդին կորել է ճիշտ այն նույն տարիքում, ինչ հայրը: 1992-ին, պատմում է, անհետ կորել է իր ամուսինը, այդ ժամանակ որդին 13 տարեկան էր: Բայց անգամ անչափահաս տարիքին, շարունակում է տիկինը, Գարիկը մասնակցում էր բոլոր շարժումներին, որ գտնի հորը:


Երեք երեխաների հայր Գարիկը պահեստազորի սպա է: Մոր պատմելով՝ կանտուզիա էր տարել, դրա համար էլ զինված ուժերից դուրս էր եկել: «Որդիս իր զորքին հանել է հերթափոխի, ապա բարձրացել է, որ երեք վիրավորներ բերի, ու այդ օրվանից լուր չունենք նրանից: Տղայիս դիմելու հույսով ուր ասես, չեմ դիմել՝ ՊՆ, ԱԱԾ, Կարմր խաչ և այլն, բայց որևէ տեղից պատասխան չունեմ: Չգիտեմ՝ գերի է, կամ ինչ է… »:

Դիտվել է՝ 3746

Մեկնաբանություններ